-
03.06.2016|
03:36
ՀՀ կառավարության ծրագրում ներառված «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման փորձնական ծրագիրը մեկնարկել է 2015-ին։ Ծրագրին մասնակցել է Տավուշի, Սյունիքի, Արարատի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի սահմանապահ համայնքների և Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի մարզերի հիմնական դպրոցների միջին դասարանների շուրջ 3000 աշակերտ։
-
01.06.2016|
13:17
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ներկա է գտնվել Ագրոբիզնեսի ֆակուլտետի 2015-16 ուսումնական տարվա բակալավրիատի և մագիստրատուրայի միջազգային ծրագրով շրջանավարտների դիպլոմների հանձնման և Երևանի (Ի-Վի-Էն) գինու ակադեմիայի առաջին ավարտական արարողությանը:
-
31.05.2016|
08:41
Մասիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Աննա Սարգսյանը համարձակվել է չվայելել Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանի վստահությունը: Ավելի ստույգ՝ վայելել է 8 տարի շարունակ:
-
30.05.2016|
16:25
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում առաջիկայում կանցկացվի ռեկտորի ընտրություն: Գործող ռեկտոր Կորյուն Աթոյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է, ինչի կապակցությամբ էլ կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարել է նոր մրցույթ:
-
27.05.2016|
00:43
Այսօր հանրապետության դպրոցներում հնչելու է վերջին զանգը: Պատկան մարմինները` ԿԳ նախարարությունը և քաղաքապետարանը, կոչ են արել այս տարի զուսպ նշել ավարտական միջոցառումը, սակայն, այս օրերին հետևելով դպրոցներում շրջանառվող գումարներին, ակնհայտ է դառնում, որ անհարկի ծախսերը շատ շատ են:
-
27.05.2016|
00:22
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել` «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստումներ իրականացնող կազմակերպություններ երաշխավորելու մասին:
-
25.05.2016|
17:34
Հայաստանի երիտասարդական հիմնադրամում (ՀԵՀ) մայիսի 25-ին տեղի է ունեցել աշակերտական ինքնավարության մարմինների չորրորդ համադպրոցական համաժողովը։ Մոտ 40 ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների անդամներ քննարկել են ավագ դպրոցների ինքնակառավարման մարմինների հիմնախնդիրները:
-
25.05.2016|
12:55
Հայաստանի մի շարք քաղաքներում հունիսի 1-ին մեկնարկում է «Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագիրը, որի շրջանակում ամռանը ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզային գրախանութներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ՝ շնորհանդեսներ, քննարկում-հանդիպումներ, փոքրիկ բեմականացումներ, խաղ-վիկտորինաներ:
-
24.05.2016|
21:01
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի ղեկավար Պասկալ Միշոն այցելել են Արարատի մարզի դպրոցներ՝ ծանոթանալու «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքին:
-
24.05.2016|
01:00
Այսօր երևի քչերը գիտեն, որ Սայաթ-Նովային նվիրված առաջին բանաստեղծությունը գրել է ՅԱԿՈՎ ՊՈԼՈՆՍԿԻՆ: Նրա այդ գազելը, որ ստեղծվել է հանճարեղ գուսանի տաղերի խոր ազդեցությամբ, տպագրվել է 1851 թ., այն ժամանակ, երբ Սայաթ-Նովայի անունն անգամ հայտնի չէր, երբ Գևորգ Ախվերդյանը դեռևս չէր հրատարակել նրա «Խաղերի դավթարը»: